Ադրբեջանը խաղաղապահներ կուղարկի Հարավային Սուդան:
Նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ օրինագիծը ներկայացվել է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ հակակոռուպցիոն կոմիտեն:
Նախագիծում նշվում է, որ չորս անդամներից բաղկացած պատվիրակությունը կլինի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում: Նրանցից երեքը սպաներ եւ մեկ դիտորդի կարգավիճակով: Կոմիտեն նախագիծը քննարկել եւ առաջարկել է լիագումար նիստի քննարկմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39253