ԵԱՏՄ-ում Հայաստանի համար կան մեծ հնարավորություններ. Փաշինյան

ԵԱՏՄ-ում Հայաստանի համար կան մեծ հնարավորություններ: Այս մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը, որ շուրջ մեկ տարի առաջ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում հայտարարում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին՝ համարելով այն ՀՀ-ի շահերին հակասող կառույց, այժմ նշում է, որ եվրասիական ինտեգրացիոն միավորումը մեծ հնարավորույթուններ է ընձեռում Հայաստանի համար:


Նա նաեւ վստահեցնում է, որ անելու է առավելագույնն այդ հնարավորությունների արդյունավետ կիրառման համար: “Մենք, ինչպես եւ վստահեցրել ենք մեր ժողովրդին, անելու ենք առավելագույնն այդ հնարավորությունների արդյունավետ կիրառման համար”, - ասաց նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38980