Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջև ստորագրված փոխգործակցության հուշագիրը չպետք է սենսացիա համարել:
Դա Մինսկի ու Բաքվի միջև տարիներ շարունակվող ռազմական համագործակցության շարունակությունն է: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Բոգդանը:
Նա նշել է, որ Բելառուսը կարող է Ադրբեջանին առաջարկել նրա համակարգերի արդիականացումը, ռադարների առաքում, ինչպես նաև ՀՕՊ համակարգի տեղակայում: Նա հավելել է, որ այդպիսի փորձ Բելառուսն ունի`նա այդ հարցում օգնել է Վենեսուեալային:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38975