ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհեթեթ է համարել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության արձագանքի չափերը:
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը մասնավոր զրույցում Լրագրողի սպանությունն «իսկապես վատ» բան է համարել, բայց միաժամանակ, հավելել է, որ մյուս երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն գործ է ունենում, «շատ վատ բաներ» են կատարում:
«Թրամփը մասնավոր զրույցում ասել է, թե անհեթեթ է համարում, որ մարդիկ ուռճացնում են մեկ սաուդցու սպանության նշանակությունը՝ հաշվի առնելով այնպիսի երկրների անգութ պրակտիկան, ինչպիսին Չինաստանն է»,- հայտնում է Axios-ը
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38916