ՌԴ-ի ու Ադրբեջանի մերձեցմանն այժմ նպաստում է այն հանգամանքը, որ Մոսկվան շարժվում է դեպի Հարավ, այլ ոչ թե Արևմուտք: Մենք կարող ենք ստեղծել կոնֆեդերացիա Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա նշել է, որ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում միլիոնավոր ադրբեջանցիներ, ովքեր բնակվում ու աշխատում են ՌԴ-ում: Բացի այդ, Մոսկվան ու Բաքուն համագորշակցում են ռազմական ոլորտում:
Ըստ նրա, Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի ու ՌԴ-ի արանքում ու Մոսկվայի ու Անկարայի մերձեցումն իր մեջ «կներքաշի» նաև Բաքվին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38649