Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ն մասնակից է Իրանում և Եմենում «մարդկության դեմ հանցագործություններին»:
Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին է պատասխանաատու համարում Վաշինգտոնի սահմանած «ապօրինի պատժամիջոցների» համար: Սակայն, նրա կարծիքով, ԱՄՆ-ն պատասխանատու է «մարդկության դեմ հանցագործությունների համար»:
Նախարարը հավելել է, որ ամերիկյան պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում են Իրանի բնակչությանը, որը բարդությունների հետ է բախվում դեղորայքի և պարենի հասանելիության հարցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38635