Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի հարցերը շատ են, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կքննարկեն այն, ինչը անհրաժեշտ կհամարեն։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու կողմերի հանդիպման համար «երկաթբետոնե պայմանավորվածություններ» առայժմ չկան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38634