ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը. Նազարբաև

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: ՏԱՍՍ հաղորդմամբ, այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:


Նա հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Նազարբաևը նաև նշել է.

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»:

Ավելի վաղ նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր ասել, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ որոշում անդամ-պետությունների ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 6-ին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38567