ԱՄՆ-ն կֆինանսավորի Թուրքիայի հետ համատեղ հակաահաբեկչական գործողությունները

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ամերիկա-թուրքական համագործակցության «առանցքային երկկողմանի հարցերին» վերաբերող նախագծերի մշակման համար 100 000 դոլար չափով դրամաշնորհների բաց մրցույթ է հայտարարում: Այս մասին նշվում է մրցույթի նկարագրության մեջ, որի հետ ծանոթացել է ՌՏ-ն:

Երկու երկրների միջեւ համագործակցության հիմնական ուղղություններից է «անվտանգության ոլորտում ընդհանուր շահերի պաշտպանությունը», մասնավորապես, համատեղ հակաահաբեկչական գործողությունների իրականացումը եւ Սիրիայում կայունության ապահովումը:

«Այդ կատեգորիային են վերաբերում նախագծեր, որոնք կարող են/պետք է ուղղվեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության աջակցությանը եւ զարգացմանը ԻՊ-ն եւ այլ ծայրահեղական խմբավորումներին ջախջախելու նպատակով. նախագծեր, որոնք պետք է իրականացվեն Թուրքիայի տարածքում եւ ուղղված լինեն Սիրիայում կայունության ապահովմանը, ինչպես նաեւ ցանկացած ջանքեր՝ ուղղված ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարին», — նշվում է փաստաթղթում:

Ընդ որում, ողջունելի են ամերիկա-թուրքական համագործակցությունը ՆԱՏՕ-ում եւ «այլ բազմակողմ անվտանգության կազմակերպություններում» զարգացնող նախագծերը:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ դիվանագիտական բաժինը ուշադրություն կդարձնի այն ծրագրերին, որոնք չեն վերաբերում Թուրքիայի խոշոր քաղաքները ընդգրկող տարածքներին:

Այլ ուղղություններից բացի դրամաշնորհի նկարագրության մեջ նշվում է ժողովրդավարական արժեքների եւ ամերիկա-թուրքական հարաբերությունների ամրապնդումը «թուրք երիտասարդների հետաքրքրությունը ամերիկագիտության, անգլերենի դասավանդման/ուսուցման, STEM կրթության (բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ինժեներական գործ եւ մաթեմատիկա) եւ Միացյալ Նահանգներում ուսուցման հանդեպ խթանող ծրարգերի միջոցով»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38544