ԱՄՆ-ին անհանգստացնում է Սիրիայում ռուսական С-300 համակարգերի առկայությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Ըստ պաշտոնյայի` հարց է առաջանում` ո՞վ է վերահսկելու այդ համալիրները, ի՞նչ դեր դրանք կխաղան:
Ջեֆրին նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ռուսաստանցի և իսրայելցի զինվորականները շփումներ են ունեցել Իսրայելի` Սիրիայում թիրախների հարվածելու կապակցությամբ: «Հույս ունենք, որ այդ մոտեցումը կշարունակվի»,-նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38521