Հարավային Կովկասը չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի

Ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Միխեևը հայտարարել է, որ ամերիկացիները ցանկանում են ռազմակայան ստեղծել «ադրբեջանական օկուպացված տարածքներում»` Իրանի հյուսիսի վրա ճնշումներ գործադրելու համար:

«Ամերիկացիներն այժմ խոստանում են հայկական իշխանություններին լուծել Ղարաբաղի հարցն ու ասում նրանց` հետ վերադարձրեք շրջանները, այնտեղ կտեղակայվեն ամերիկյան զորքերն ու մենք կստանանք Իրանի հյուսիսի վրա ճնշում գործադրող ռազմակայան: Այդ տարբերակներից մեկն ամերիկացիները ցանկանում են կյանքի կոչել Անդրկովկասում»,-նշել է ռուսաստանցի քաղաքագետը:

Ամերիկացիները վաղուց են սկսել զոնդաժ անել «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձևն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլզի շուրթերով հնչեցրել են յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու թեզը: Պետք է հստակ հասկանալ մեկ բան. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու հետ վերադարձման թեման կարծես թե հետ է մղվել երկրորդ պլան, Արցախում այդ տարածքները համարում են իրենց կենսական տարածքն ու պետության մի մասը: ՀՀ-ում ու Արցախում ապրիլյան քառօրյայից հետո հողերի վերադարձի մասին խոսակցությունները սկսել են դիտարկվել  որպես դավաճանություն, իսկ Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումը կոշտացել է:

Եթե մինչ ապրիլյան քառօրյան, երբ Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմն ու մինի պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, քաղաքական դիսկուրսում ու բանակցային տրամաբանության մեջ կար փոխզիջումային տարբերակ գտնելու ցանկություն, ապա Բաքվի կողմից իրականացված ռազմական սադրանքից հետո հայկական կողմերը ավելի են կոշտացրել իրենց դիրքորոշումը:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ի նոր իշխանություններին, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հստակ մեսիջ է ուղարկել` Ադրբեջանին միակողմանի զիջումներ չեն արվելու, իսկ ինքը չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն:

ՀՀ-ի ողջ քաղաքական էլիտան հասկանում է` միակողմանի զիջումներն Ադրբեջանին, ինչը կվտանգի Արցախի գոյությունն ու այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, հանգեցնելու է ՀՀ-ում իշխանափոխության, քանզի հասարակությունը չի ների արյան գնով ձեռք բերված հողերի հանձնումը հակառակորդի ինչ-որ անորոշ խոստումների դիմաց:

Ամենակարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ արցախահայությունը չի պատրաստվում զիջել հողեր Ադրբեջանին, քանի որ դա հանգեցնելու է նոր պատերազմի վերսկսմանը` Բաքվի համար առավել նպաստավոր ստարտային պայմաններով: Թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում իշխանությունները հասկանում են, որ զիջումները կհանգեցնեն հասարակական դժգոհության մեծ ալիքի` անկանխատեսելի հետևանքներով: Բացի այդ, ամերիկյան այդ ռազմավարությունը` Արցախի անվտանգության գոտու հաշվին ռազմակայան կառուցելու հետ կապված, հանգեցնելու է ՌԴ-ի ու Իրանի կտրուկ արձագանքին: Մոսկվան թույլ չի տա, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի ամերիկյան ռազմակայան, ինչը կթուլացնի թե՛ ռուսական ազդեցությունը, թե՛ թույլ կտա ամերիկացիներին վերահսկել Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև ընկած ռազմավարական կարևորություն ունեցող միջանցքը:

Ինչ վերաբերվում է Իրանին, ապա նրա արձագանքը կլինի առավել խիստ. Իրանի հյուսիսային սահմանների մոտ ռազմակայանը, որտեղ մեծ են անջատողական տրամադրություններն այդ թվում իրանական ադրբեջանցիների ու քրդերի շրջանում, Թեհրանի կողմից կարող է դիտարկվել, որպես casus belli` ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի համար բոլոր բացասական հետևանքներով:

Ամերիկյան ռազմակայանի կառուցումը թույլ չտալու նպատակով Իրանն անգամ կարող է զորք մտցնել այդ տարածաշրջան` իր սահմանների անվտանգությունն ու պետականության գոյությունն ապահովագրելու համար:
Ադրբեջանը նույնպես չի ցանկանա ուղիղ ռազմական բախման մեջ մտնել Իրանի հետ, քանզի իր տարածքում ամերիկյան ռազմաբազան նշանակում է հակաիրանական կոալիցիայի մաս կազմելը:


Բաքվի համար անընդունելի է ՀՀ-ին ու Արցախին զուգահեռ ևս մեկ, նոր հզոր ճակատ բացել նաև հարավում` Իրանի դեմ: Իսկ ադրբեջանա-իրանական էներգետիկ, կոմունիկացիոն և այլ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են` Բաքուն չի ցանկանա կրել միլիարդավոր դոլարների վնասներ հանուն ամերիկյան գեոքաղաքական պլանների:

Իրանի արձագանքն իր սահմանների մոտ ամերիկյան ռազմակայանի ստեղծմանը կարող է բացել պանդորայի արկղն ու «պայթեցնել» Հարավային Կովկասը:

Ամերիկացիները չեն ցանկանա ուղիղ ռազմական բախման մեջ մտնել Իրանի հետ: Նրանք Թեհրանին շարունակելու են ճնշել տնտեսապես: Իրանի շուրջ արդեն իսկ գոյություն ունեն ամերիկյան ռազմակայաններ` Թուրքիայում, Իրաքում, Աֆղանստանում, Պարսից ծոցի երկրներում, սակայն ամերիկա-իրանական հարաբերությունների ամենալարված պահերին անգամ Թեհրանն ու Վաշինգտոնը խուսափել են ուղիղ ռազմական բախումներից` հասկանալով դրանց կործանարար հետևանքներն բոլոր կողմերի համար:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38405

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel