Երևանը ձգտում է, բայց բաժին կհասնի Մինսկին. ՀՀ-ն կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ-ում արդեն որոշել են, թե ով է փոխարինելու Յուրի Խաչատուրովին: Ըստ Կոմերսանտի աղբյուրների` Հայաստանը կորցրել է այս պաշտոնը:

Նշվում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:

Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ «Ինտրիգը նրանում է, որ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է, բայց, ըստ ամենայնի, այն կանցնի Բելառուսին»,- նշվում է հրապարակման մեջ:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, կազմակերպության անդամ երեք երկրները որոշել են, որ հաջորդող երեք տարիներին պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ՀՀ-ն հետ է կանչել Յուրի Խաչատուրովին: Վերջինիս Հայաստանում մեղադրանք է առաջադրվել` 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հետկանչի գործընթացն ավարտվել է և Յուրի Խաչատուրովն ազատվել զբաղեցրած պաշտոնից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38322