ԱՊՀ երկրների վարչապետերը ստորագրել են համագործակցության մասին 18 փաստաթուղթ

ԱՊՀ երկրների վարչապետերը ԱՊՀ երկրների Վարչապետների խորհրդի նիստի շրջանակում ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության մասին 18 փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Belta-ն:

Դրանց թվում՝ միջուկային վթարի կամ ճառագայթման վթարային իրավիճակի առաջացման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը,  էներգետիկ մեքենաշինության ոլորտում համագործակցության մասին, տեղեկությունների փոխանակման, թափոնների օգտագործման, հումանիտար հարցերում, մտավոր սեփականության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում:


Խորհուրդը որոշում է ընդունել 2019 թվականին հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման և զարգացման համար հատկացումներ կատարելու մասին: Համաձայնագիր է ստորագրվել նաև տիեզերքի հետազոտության համատեղ աշխատանքի մասին:

Կողմերը համաձայնեցրել են ԱՊՀ մարմինների 2019-2020 թվականների միասնական բյուջեն, Համագործակցության աշխատանքը որոշող այլ ֆինանսական և իրավաբանական փաստաթղթեր:


Նշվում է, որ ԱՊՀ երկրների Վարչապետների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի մայիսին Աշգաբադում (Թուրքմենստան):


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38306