ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին Միլանում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իտալիայում: Մենք խոսել ենք այդ թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այժմ կքննարկենք նաև Էլմար Մամեդյարովի հետ», - ասել է նա Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38288