Յուրի Խաչատուրովը հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. նախագահ

Յուրի Խաչատուրովը հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին Մինսկում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. հայտնում է Ինտերֆաքս-Զապադը:


«Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին», - նշել է նա: 


ՀՀ նախագահը պարզաբանել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապաև հենց երկիրն է որոշում՝ թողնել նրան այդ պաշտոնին, թե հետ կանչել: 


«Ներկայումս ընթանում է համապատասխան իրավաբանական գործընթաց», - հավելել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38219