Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանը Սուեզի ջրանցքին այլընտրանք կստեղծեն

Նոյեմբերին Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն միջազգային «Հյուսիս-Հարավ» միջանցքի գործարկումը: Այս մասին հաղորդում է Press TV-ն:

Նոր տրանսպորտային երթուղին կդառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան և կարճ այլընտրանքը: Այն կունենա 7.2 հազար կմ տարածք, դրանում գործարկվի ինչպես երկաթուղի, այնպես էլ ջրային տրանսպորտ: Բեռները Հնդկաստանից Իրանի Բենդեր Աբաս քաղաք կուղարկվեն՝ Պարսից ծոցի ափին, ապա` Կասպից ծովի ափին գտնվող Բենդեր Էնզելի քաղաք: Հետո դրանք ծովով Աստրախան կփոխադրվեն, իսկ երկաթուղով Եվրոպա կմատակարարվեն:

Ենթադրվում է, որ նոր միջանցքով փոխադրումները 30-40 տոկոսով ավելի էժան կլինեն, իսկ դրանց իրականացման ժամանակը զգալիորեն կկրճատվի: Նոր ճանապարահով բեռնափոխադրումների ծավալը կլինի 20-30 մլն տոննա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38168