Ադրբեջանի ու Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը բխում է երկրների շահերից: Այդ մասին հայտարարել է պակիստանցի ռազմական փորձագետ Հալիդ Թայմիր Արամը:
Նա նշել է, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական համագործակցությունն ամրագրված է պայմանագրերով և ենթադրում է համատեղ զորավարժություններ:
Ըստ նրա, Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան JF-17 կործանիչների ձեռք բերմամբ: Նա հավելել է, որ Ադրբեջանը Պակիստանից գնել է Super Mushak ինքնաթիռներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37707