Երևանի երկարամյա փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որը Հայկ Մարությանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո հեռացվել էր պաշտոնից, նոր պաշտոն ունի:
Նա նշանակվել է քաղաքապետի առաջին խորհրդական:
Այսպիսով, Հայկ Մարությանը իր կողքին պահեց երկարամյա աշխատանքային փորձ ունեցող ՀՀԿ-ական Արեյանին:
ՀՀԿ-ական Կամո Արեյանը 1997-2001թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 02.1998-05.1998թթ.` Երևանի
քաղաքապետի պաշտոնակատար: 2001-2002թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2002-2003թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի
քաղաքապետի տեղակալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37701