Կանադական ISB ինժեներական ընկերությունը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում. փոխնախարար

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գևորգ Թորոսյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ հիմնում է կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ Հայաստանում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը:

«Ընկերությունը անվտանգության սարքավորումներ է արտադրում, որոնք ամրացվում են արտադրական տարբեր սարքերի ու մարդու աշխատանքի ժամանակ սենսորներով բլոկավորում սարքերը, որ աշխատակիցները չվնասվեն:
ISB-ի հայկական մասնաճյուղում այս փուլում software-ի կատարելագործմամբ են զբաղվելու, իսկ մյուս փուլում արդեն սարքավորումները արտադրվելու են Հայաստանում:


Հետաքրքիր է, որ այս սարքերի կարևոր մասերից մեկը արդեն երկար տարիներ արտադրվում է Գորիսում, և մեր հայրենակիցները այս մասը տարիներ շարունակ արտահանել են Կանադա` այնտեղ ամբողջական արտադրությունը կազմակերպելու նպատակով: Պարոն Թորոսյանի հետ պայմանավորվել ենք, որ շուտով Հայաստանում պիտի կազմակերպենք սարքերի արտադրության ամբողջ ցիկլը` ծրագրայինից մինչև ֆիզիկական»,- գրել է փոխնախարարը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37680