Գալիք շաբաթ «մեծ» համաներումը կքննարկվի Ազգային ժողովում. նախարար

ՀՀ իշխանությունը մեծ համաներում է խոստանում:


ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ մի քանի օրից ինքը խորհրդարանում կհնչեցնի կոնկրետ թվեր.


«Ես «մեծ» բառն օգտագործեցի։ Մի քանի օրից Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում կքննարկենք և հաջորդիվ ես իմ ելույթում կհնչեցնեմ այդ թվերը: Գալիք շաբաթվա ընթացքում համաներումն Ազգային ժողովում կքննարկվի», - ասաց Զեյնալյանը։


Նա նաև հավելեց, որ սա առաջինն է, բայց վերջինը չի լինելու։


Հիշեցնենք, ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: 


Նշենք, որ վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ հանրապետության անկախության 22-ամյակի կապակցությամբ, իսկ մինչ այդ՝ 2011 և 2009 թվականներին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37662