Պատժամիջոցներից ԱՄՆ-ի կախվածությունն անվերահսկելի է դարձել. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, Թվիթերում կատարած գրառման մեջ գրել է. «Պատժամիջոցների հանդեպ ԱՄՆ-ի կախվածությունն անվերահսկելի է դարձել»:


Զարիֆը նշել է. «Սննդամթերքի ու դեղորայքի ներկրման հարցում գլխավոր դերակատարություն ունեցող իրանական մասնավոր մի բանկ, 8 միջնորդներով մեկ այլ անօրինական թիրախի հետ կապեր ունենալու մեղադրանքով հայտնվել է պատժամիջոցների ցուցակում»:


ԱՄՆ գանձապահության նախարարության տեղակալ Սիգալ Մանդելքերը վերջերս ընդգծեց, որ Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ավելի շատ քայլեր են ձեռնարկվելու:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37617