STAR Rafineri գործարանի բացումից հետո Ադրբեջանը կդառնա Թուրքիայի խոշորագույն արտասահմանյան ներդնողը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
«Այսօր Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ոչ նավթային հատվածում ամենախոշոր ներդնողը: Իսկ Ադրբեջանը Star Rafiner գործարանի բացումից հետո կդառնա՝ Թուրքիայի խոշորագույն արտասահմանյան ներդնողը»,- հայտարարել է Է. Օզորալը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ը կկայանա Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) Թուրքիայի Իզմիր քաղաքի Ալիաղայի շրջանում կառուցվող STAR (ՆՎԳ) նավթավերամշակման գործարանի բացումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37602