Հայացք Բաքվից. Թուրքմենստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարսին կամրապնդի կապերն Ադրբեջանի հետ

Թուրքմենստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային միջանցքին մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերությունների ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ Գաջիբալա Աբուտալիբովը:


Նա նշել է, որ Իլհամ Ալիևը Թուրքմենստանի հետ հարաբերությունների ամրապնդման քաղքականություն է իրականացնում:

Ըստ նրա, դա թույլ կտա միացնել Թուրքմենստանին ԲԹԿ-ն և կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37601