Վրաստան ամենից շատ գումար ուղարկում են Ռուսաստանից։ Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։ Ըստ հրապարակման, այս տարվա սեպտեմբեր ամսին Ռուսաստանից Վրաստան ուղարկվել է 37,7 միլիոն դոլար։
Սա, իհարկե, 7,5 տոկսով քիչ է, քան անցյալ տարվա սեպտեմբերին էր։ Ընդհանուր դրամական փոխանցումների 29 տոկոսը, սակայն, բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իսկ ընդհանուր առմամբ այս տարի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Վրաստան փոխանցվել է 336,3 միլիոն դոլար ինչը 1,6 տոկոսով ավելի է, քան 2017-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում փոխանցված գումարը։
Ընդհանուր առմամբ էլեկտրոնային դրամական փոխանցումների համակարգերով վրացական առեւտրային բանկերում փոխանցումները աճել են 16 տոկսով եւ կազմում են 1,2 միլիարդ դոլար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37595