Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք, նախօրեին Ղրիմի Կերչ քաղաքի ուսումնարանի ուսանողը կրակ է բացել ուսանողների նկատմամբ, որի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Նախապես հայտարարվել էր, որ կատարվածը ահաբեկչություն է, ինչը հետագայում հերքվեց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37577