ԱՄՆ աշխատակազմը դեռեւս Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների սահմանման որոշում չի ընդունել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ հույս ունի, թե շուտով նման որոշում կկայացվի. տեղեկացնում է Reuters-ը։
Նա նշել է, որ որոշ պատժամիջոցներ արդեն սահմանվել են՝ կապված Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ով անցյալ շաբաթ ազատվել եւ վերադարձել էր ԱՄՆ։ Բայց վերջնական որոշում դեռեւս չկա, նա պետք է նախագահ Թրամփի հետ այն քննարկի:
Թեեւ Պոմպեոն նախագահ Էրդողանի եւ ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումներում ողջունել է Բրանսոնի ազատ արձակումը, նա նաեւ իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայում կալանավորված մյուս ամերիկացիների համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37576