Ադրբեջանի ՊՆ կողմից հաստատված 2018 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն, տարբեր ուսումնական կենտրոններում ադրբեջանական բանակի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների տակտիկական զորավարժություններ են անցկացվել:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Զորավարժությունների շրջանակներում ՀՕՊ-ի ստորաբաժանումները՝ «ՕՍԱ» զենիթա-հրթիռային համալիրից մարտական հրաձգություն են իրականացրել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37564