Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին

Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված է, հայտնել է Mehr գործակալությունը:


Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» «Էմիր» Աբու Դխոխան սպանվել է նախօրեի առավոտյան Իրաքի Դիյալայի նահանգում՝ Իրանի հետ սահմանի մոտ:


Ահվազում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զինյալները կրակ են բացել զորահանդեսի մասնակիցների վրա: Վերջին տվյալով՝ ահաբեկչական գործողությունը 29 մարդու կյանք է խլել, 53 հոգի վիրավորվել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37525