Արարատ Միրզոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


Զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37453