Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի ԼՂ հակամարատության վերաբերյալ տարածած հատուկ հայտարարության մեջ։


Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»:


Այս հայտարարությամբ, ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Ֆրանսկոֆոնիայի 17-րդ համաժողովի արդյունքներով ընդունված բանաձևին, որում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը:


«Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության համապատասխան բանաձևերով և Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - նաև հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37420