Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքները, շնորհակալություն է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին.

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Եվ ես ուզում եմ պարոն Նալբանդյանին հատուկ շնորհակալություն հայտնել այդ ջանքերի համար», – ասել է Փաշինյանը:

Վարչապետը շատ դրական գնահատեց գագաթաժողովի անցկացումը: Նրա խոսքով, միանշանակ է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր այս միջազգային իրադարձությունը կնպաստի ոչ միայն երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, այլև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37353