Հայ-ռուսական զորախումբը միշտ պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց այն կոչված չէ մասնակցել Արցախում ռազմական գործողությունների: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։
Նրա խոսքով, միևնույն ժամանակ այսօր դժվար է կանխատեսել, թե նման զարգացումների դեպքում ինչ գործողություններ կլինեն.
«Հաստակ կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ Եվ եթե պետք լինի, ապա զորախումբը կմասնակցի գործողությունների մասնակցի», - շեշտեց գեներալ-մայոր Փարվանյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37319