Բոլթոնը գալիս է Հայաստան «ամերիկյան շահերը առաջ մղելու համար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այցի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:


«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան: Հանդիպելու եմ իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար», - մասնավորապես գրել է Բոլթոնը:


Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Բոլթոնը ժամանում է տարածաշրջանի երկրներ իր նախաձեռնությամբ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37303