Ալիկ Սարգսյանը «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» ՀՀԿ խմբակցությունում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» խմբակցությունում: Այս մասին ասել է Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա, գրում է Սիվիլնեթը։


Հարցին, թե կարո՞ղ է դա կապված լինել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հարցի հետ, Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար միևնույնն է, ես ասել եմ՝ եթե պիտի լինի արտահերթ, պիտի լինի՝ դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին՝ էական չէ»։


«Հրապարակ»-ը հայտնում է, որ Ալիկ Սարգսյանը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա․ «Այս պահին դեռ որոշում չեմ կայացրել, մեկ-երկու ժամից կկայացնեմ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով․ «Եթե այսպես շարունակվի, ես այլեւս Ազգային ժողով չեմ գնա, արդեն տաս օր չեմ գնում»,- ասաց պատգամավորը՝ ավելին չմանրամասնելով։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37085