Պաշտպանել հայ եւ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը. Աննա Հակոբյանի խաղաղության ուղերձը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախում, առաջնագիծ այցելության շրջանակում հայտարարեց Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:


Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է հուլիսի 24-ին Մոսկվայում: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:


«Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի, և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասաց նա:


Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել: Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ», - նշեց նա:


«Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց եւ մայրերին՝ միանալ այս արշավին եւ նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, եւ ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլեւ փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։


Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սեւազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ։


Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։ Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկ սանտիմետրով մոտեցել է։


Իհարկե՝ ոչ։ Մենք ունենք երկու կողմից էլ ընդհատված երիտասարդ կամ ոչ երիտասարդ կյանքեր, դժբախտացած ընտանիքները, սեւազգեստ մայրեր եւ հակամարտություն, որը գտնվում է այն նույն կետում, ինչ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ։ Եվ արդյո՞ք որեւէ մեկը կշահի, եթե եւս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը եւ նոր բան մտածել։


Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեք նաեւ շփման գծի հակառակ կողմ եւ նույն ուղերձը հղեք նաեւ այնտեղից», - ասել է վարչապետի տիկինը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37061

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel