ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան. Խամենեի

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան: Այս մասին հայտարարել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Համաշխարհային իմպերիալիզմի և ԱՄՆ-ի ղեկավարության գործողություները չպետք է անպատասխան մնան: Թշնամիները փորձում են մեր դեմ աշխատել, բայց մենք պետք է դիմակայենք դրան»,-ասել է Խամենին:
Նա ընդգծել է, որ «Իրավիճակն Իրանում, աշխարհում ու տարածաշրջանում բարդ է հատկապես իրանցի ժողովրդի համար»:

Երկրի հոգևոր առաջնորդը քննադատության է ենթարկել Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:

«ԱՄՆ նախագահի կարծիքով՝ պետք է երկու-երեք ամիս սպասել, և Իրանը կտապալվի: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ 40 տարի առաջ ամերիկացի առաջնորդները հենց նման կերպ էին կարծում: 40 տարի է անցել, իսկ մեր երկիրը բարգավաճում է»,-ասել է նա:


Խամենեին նկատել է նաև, որ «Իրանի ուժն ու մեծությունը պարզապես խոսքեր չեն»: «Դա իրականություն է: Այսօր իրանցի ժողովրդի մեծությունն ակնհայտ է, և դա ճանաչում են ամբողջ աշխարհում»,-հավելել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36960