Երևանի «կարմիր գիծը». Արցախն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակեցրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը` ոչ ոք չի պատրաստվում զիջել Արցախն ու Բաքվից հնչող ռազմական սպառնալիքների տակ գնալ միակողմանի զիջումների:


Բացի այդ, Փաշինյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Դա նշանակում է, որ ՀՀ-ն շարունակելու է իրականացնել Արցախի և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորի ֆունկցիան` Արցախի ՊԲ-ի ու արցախահայության հետ միասին տանդեմ կազմած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ շեշտել է, որ Բաքուն չի պատրաստվում Ղարաբաղին տալ Ադրբեջանի կազմից դուրս որևէ կարգավիճակ, հարցը մտնում է փակուղի:


Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումը բանակցային գործընթացը տանում է խորը փակուղի ու բաց է պահում ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը:


Փաշինյանի մեկ այլ կարևոր մեսիջ վերաբերվում է Մինսկի խմբի ձևաչափի պահպանմանը: Ինչպես հայտնի է, Բաքուն ցանկանում է ղարաբաղյան բանակցությունները տեղափոխել միջազգային այլ հարթակներ: ՀՀ վարչապետը հստակեցրել է Երևանի դիրքորոշումը. Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը:


Մյուս կարևոր շեշտադրումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Փաշինյանը, վերաբերում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը: Նա նշել է, որ հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության եւ ոչ թե պատերազմի մթնոլորտում:


Փոխադարձ զիջումների մասին խոսում էին նաև նախկին իշխանությունները: Փաստորեն, նոր իշխանությունները վերահաստատում են, որ ղարաբաղյան բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքների շուրջ են ընթանալու բանակցությունները, քանի որ հենց մադրիդյան սկզբունքներ են ենթադրում փոխադարձ զիջումներ` յոթ շրջանների վերադարձ Լեռնային Ղարաբաղում կարգավիճակի մասին հանրաքվեի կամ կամարտահայտության դիմաց:


Մինսկի խումբը տարիներ շարունակ աշխատել է այդ փաստաթղթի վրա, որի կետերի մեծամասնությունը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից, քանի որ տարածքների վերադարձն Ադրբեջանին կազմաքանդելու է Արցախի ողջ անվտանգության համակարգը, իսկ փախստականների վերադարձը փոխելու է ժողովրդագրական դեմքը: Բացի այդ, չի հստակեցվում հայ փախստականների (բռնագաղթվել են Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ և այլ քաղաքներից) հարցը` ի՞նչ է լինելու  Ադրբեջանի մոտ կես միլիոն հայ փախստականների ճակատագիրը:


Մադրիդյան սկզբունքները պետք է շտկվեն, այնտեղ բազմաթիվ կետեր են առկա, որոնք չեն բխում հայկական շահերից: Հայկական դիվանագիտությունը պետք է զբաղվի հենց այս խնդրով: Հստակ է մեկ բան` Բաքուն այսօր չի պատրաստվում կատարել անգամ մադրիդյան սկզբունքները` նրանք պահանջում են ամբողջ Արցախը կամ սպառնում պատերազմով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36539

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel