Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինը մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է բարելի համար 81 դոլարի շեմը: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Լոնդոնի բորսայում նոյեմբերյան ֆյուչերսը երկուշաբթի թանկացել է 3,4 տոկոսով՝ հասնելով բարելի համար 81,43 դոլարի: Վերջին անգամ Brent ապրանքանիշի նավթի գինը եղել է 81 դոլարից բարձր 2014 թվականի նոյեմբերի 12-ին:
WTI ապրանքանիշի նավթի արժեքն աճուրդների արդյունքներով բարձրացել է 1,14 տոկոսով՝ հասնելով բարելի համար 71,89 դոլարի:
Նավթի գներն արագացրել են աճի տեմպերն Ալժիրում ՕՊԵԿ+-ի նախարարական կոմիտեի նիստի արդյունքների ֆոնին, որը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ մեծացնել նավթարդյունահանման ծավալները՝ գներն իջեցնելու նպատակով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36474