ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ավելի շատ ժամանակ է հատկացնելու«բարդ հարցերին»։ Մասնագիտական ոլորտում դա մեկնաբանվում է որպես՝ հետախուզական գործունեություն Հյուսիսային Կորեայում, Իրանում, Ռուսաստանում և Չինաստանում։
«Վերջին տարիներին մեր աշխատանքը «այս բարդ երկրների» ուղղությամբ երկրորդ պլան էր մղվել հօգուտ հակաահաբեկչական գործունեության»,– ասել է Հասպելը՝ Քենտուկի նահանգի Լուիսվիլի համալսարանում ելույթի ժամանակ։
Ջինա Հասփելն առաջին կինն է, որ զբաղեցնում է ԿՀՎ ղեկավարի պաշտոնը։ Այս պաշտոնին նրան առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36469