Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը հայտնել է նրան Սիրիային С-300 համակարգեր մատակարարելու մասին. հայտնում է РИА Новости-ն:

Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև նշել է, որ ռուսական Իլ-20-ի կործանման համար պատասխանատու է Իսրայելը:

Ավելի վաղ Коммерсантъ-ը գրել էր, որ վերոհիշյալ համակարգերի մատակարարմամբ Ռուսաստանը կփորձի սահմանափակել Իսրայելի գործողությունները Սիրիայում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36420