ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի համակիր Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում.
«Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա:
Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին: Բայց վերջին շրջանում խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունների ֆոնին, որոնք հարցականի տակ էին դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, իշխանությունում խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացումը արագացնելու մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36335