Ռիչարդ Միլսը հեռանում է. ո՞վ կփոխարինի նրան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է ՀՀ-ում երկրի ապագա դեսպանի հարցում:

«Սպիտակ տունն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է մտադրության մասին Լին Թրեյսիին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Տիկին Թրեյսին հանդիսանում է ԱՄն արտաքին գերատեսչության ավագ աշխատակից անդամ: Ներկայումս հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով ավագ խորհրդական:


Նախկինում տիկին Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանում (Մոսկվա) ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը/ Deputy Chief of Mission at the U.S. Embassy in Moscow: Եղել է նաև Թուրքմենստանում ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ»,- գրել է Աշոտյանը:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36293