Իսրայելն ըմբռնումով է վերաբերվում Մոսկվայից հնչող մեղադրանքներին, որոնց համաձայն` Իսրայելը կապ ունի Սիրիայում ռուսական Իլ-20-ի խոցման հետ: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դա ողբերգական պատահականություն էր, սակայն պատասխանատվություն կրում է Ասադի բանակը»,- նշել է նա:
Լիբերմանը նաև ասել է, որ Իսրայելն այլընտրանք չունի և ստիպված է շարունակել հակազդել Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36280