Թուրքիան կշարունակի Սիրիայում պայքարել քրդական կազմավորումների դեմ . Էրդողան

Անկարան կշարունակի քրդական կազմավորումների դեմ պայքարը Սիրիայում, որոնք նա որպես իր անվտանգության համար սպառնալիք է ընկալում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:


Էրդողանը նշել է, որ «ահաբեկիչների կողմից ղեկավարվող տարածքները չեն սահմանափակվում միայն Իդլիբի նահանգով: Ընդ որում, նախագահն ահաբեկչական է որակել այն բոլոր կազմակերպությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:


«Առաջին հերթին, սա քրդական ինքնապաշտպանական ջոկատներն են (YPG). մենք նաև կարծում ենք, որ մեծ նշանակություն ունի, որ անհրաժեշտ է ազատագրել այդ տարածքները նաև YPG-ից», - ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36084