Մամուլ. Հասկացրել են` Փաշինյանը կարող է «կատաղի» և նրա թիրախում հայտնվի Գագիկ Ծառուկյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել: Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի որ ԲՀԿ-ամերձ աղբյուրները վստահեցնում են, որ գնալու են մինչև վերջ, աշխատելու են ամեն գնով ստանալ շատ երևանցիների ձայներ: Իսկ «Իմ քայլի» քարոզարշավն ամբողջովին իր ուսերին տանող Նիկոլ Փաշինյանը հանրությանը ուղերձ է հղել դեռ վաղուց, որ իրենք «սպիտակներն» են, իսկ մյուսները՝ «սևերը»: Հայկ Մարությանը որպես քաղաքապետի առանձին թեկնածու չի էլ դիտարկում: Բոլորը Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի միջև են տեսնում ընտրությունը, իսկ վարչապետը փորձում է առայժմ «նուրբ» ձևով ԲՀԿ-ին հասկացնել, որ մտադիր չէ մի քայլ անգամ զիջելու: Կառավարությունից ոմանք պնդում են, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի հենց Գագիկ Ծառուկյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին: Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաեւ թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս ու իր թիմը կձախողեն: Հիմա անցել է այդ 3-4 ամիսը, ու թերեւս դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների վերջին ակտիվ հարձակումները: Պատահական չէ, որ ՀՀԿ-ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը` հայ-ռուսական հարաբերությունները: Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը: Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա եւ հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեեւ այցի ժամկետի հարցում հստակություն չկա: Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Եթե Պուտինը Հայաստան է գալիս նրանց հանդիպելու համար, ապա ավելի լավ է այդ այցը ընդհանրապես չկայանա, որովհետեւ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ընդհանրապես կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարը»:


«Հրապարակը» գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչեւ վարչապետ, նաեւ նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։ Այսինքն, այս հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն՝ ՀՀ դատախազության կողքին, օրվա գլխավոր դատախազի պասիվության պարագայում (որի նկատմամբ, մեր տեղեկություններով, անվստահության գործընթաց է սկսվելու առաջիկայում)։ Հանձնաժողովը բացառապես միջազգային չափորոշիչներին համապատասխան է իրականացնելու իր «փաստահավաք» առաքելությունը՝ ապահովելով լուրջ հիմքեր։


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից։ Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում, այլեւ հայ–ադրբեջանական սահմանին: Եւ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԱՀԿ–ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաեւ մոնիտորինգ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի՝ իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ՀՀ–ն արդեն տեղեկացրել է միջազգային կառույցներին: «Ադրբեջանական կողմի իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ մեր կողմից տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցներ, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում նման լարումների հետ կապված, նաեւ կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից` շեշտելով ամեն անգամ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Մենք ակնկալում ենք, որ այդ կառույցները համապատասխան քայլեր կձեռնարկեն սանձելու Ադրբեջանին, հետ պահելու հետագա նման գործողություններից»,-ասել է նա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած եւ հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր: Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա: Իսկ ինքը՝ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»:


«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունը, ով, ըստ «Հյուրիեթի», մոտ 2 ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը եւ ձերբակալվել։ Նրան տուն վերադարձնելու հարցը լուծելու ակնկալիքով թուրքական Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին։ Վերջինս երեկ այցելել է անչափահասների գաղութ ու տեսակցել Ալիին։ «Եթե պետական վտանգ չի պարունակում իր արարքը, ապա ես կխոսեմ մեր երկրի ղեկավարության հետ՝ խնդրելով ազատ արձակել»,- մեզ ասել է Ախոյանը՝ հիշեցնելով, որ իրեն այդ հարցով խնդրել են հայերի բարեկամ թուրքերը, որոնք անցած տարի Արցախ այցից հետո հայտնվել են իրենց իշխանությունների թիրախում։ Ի դեպ, օրերս լուր տարածվեց, ապա հերքվեց, որ երեխայի հարցով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց է եղել։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ աշխատակիցները հետաքննություն են սկսել «Միկ մետալ» ընկերությունում, որը զբաղվում է մետաղյա ամրանների մեծածախ ներմուծմամբ և վաճառքով: Ըստ մեր աղբյուրի՝ մեծածավալ բացահայտումներ են կատարվել սոցիալական ոլորտում բնակարանների կառուցման համար կատարված մատակարարումների մասով: Ընկերության մատակարարած ամրանները ձևակերպել են շուկայականից բարձր գներով, իսկ տարբերություն «ատկատը» կիսվել է գործը սարքողների միջև»:


«Հրապարակը» գրում է. «Կիրակի օրը կայացել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը։ «Միացյալ Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը, Ծիլքարի համայնքապետ Հովհաննես Մելքոնյանը, Գեղարոտի ղեկավար Սմբատ Բայրախտարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը եւ այլք մասնակցում էին համագումարին: Չնայած դահլիճում հիմնականում երիտասարդներ էին, տարեցների պակաս էլ չկար, անգամ հայտնի «ՀՀԿ տատիկն» էր, ում հռչակեցին «Ալյանսի տատիկ»: «Ալյանսն» ԱԺ-ում ներկայացված է «Ծառուկյան դաշինքի» կազմում՝ մեկ անձով՝ վերջերս ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանով: Համագումարին ներկա է եղել եւ ողջույնի խոսք ասել նաեւ Գագիկ Ծառուկյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36083

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel