Կոնկրետ որևէ արտարժույթի, արտարժույթից հրաժարվելու մասին որևէ բառ չեմ ասել. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ իրականում «Միր 24» հեռուստաընկերության նյութում իր խոսքերը ոչ ճշգրիտ են ներկայացվել, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։


«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»,- մեջբերում է նրա խոսքերը Արմենպրեսը։

«Միր 24» հեռուստաընկերության տեսանյութում և հաղորդագրությունում Մհեր Գրիգորյանին վերագրվել են խոսքեր, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35999