Իրանի հետախուզական ստորաբաժանումներին հաջողվել է Քերմանշահ եւ Քուրդիստան նահանգներում ոչնչացնել ահաբեկչական երկու բջիջների, հայտնում է Tasnim-ը:
Հետախուզական գործողության ընթացքում կալանավորվել է 12 մարդ, որոնք կապ ունեն Քերմանշահ նահանգում ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի սպանության հետ:
Քուրդիստան նահանգում անցկացված գործողության ընթացքում հայտնաբերվել է ահաբեկիչների զինված խումբ, որոնք երկիր են եկել ահաբեկչության եւ սաբոտաժի ակտեր իրագործելու համար, նշված է հետախուզության նախարարության հայտարարության մեջ: Բախումների ժամանակ սպանվել է 2 ահաբեկիչ, մեկին ձերբակալել են:
Առգրավվել է մի քանի «Կալաշնիկով» ինքնաձիգ եւ նռնակներ, ինչպես նաեւ կապի միջոցներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35630