ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները: Նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Թրամփը փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի ներքաղաքական խնդիրները: ԱՄՆ-ում նրա դիրքը դժվար է կայուն համարել, և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին», - Զարիֆի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը:
Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին՝ «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»: «Եթե ուրիշները չմիջամտեն, մենք ավելի արագ կլուծենք ծայրահեղականության խնդիրը երկրում», - ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35554