Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. վրացի պաշտոնյա

Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Թխալաձեն. հայտնում է haqqin.az-ը:


«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հիանալի հարաբերությունները` Վրաստանը կարող է երկու երկրների միջև միջնորդության ձևաչափ առաջարկել: Գիտեք` դա մեր տարածաշրջանն է, և մենք պետք է ինքնուրույն լուծենք մեր խնդիրները: Թբիլիսին միշտ պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատման համար»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35553