Անկարայում ԱՄՆ դեսպանության ուղղությամբ կրակ է բացվել

Օգոստոսի 19-ին, ժամը 5:00-ին մոտ անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում ԱՄՆ դեսպանության ուղղությամբ: 


Haberturk հեռուստաալիքը հայտնում է, որ դեսպանության շենքի վրա 4-5 կրակոցը կատարվել է սպիտակ մարդատար ավտոմեքենայից, ընթացքի ժամանակ: Տուժածներ չկան: Նշվում է, որ փամփուշտները կպել են դիվանագիտական կառույցը հսկող ոստիկանների տաղավարին:


Իրավապահները փնտրում են կրակ արձակած անձանց: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34838